ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

(Հայերեն) Թարգմանչաց տոն

 

 

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Վ.Ասատրյանը,մասնակցում էին 11րդ դասարանի աշակերտները: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տեսուչը` Վարդան Սրբազանը,տնօրենը,փոխտնօրենները և ուսուցիչները:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և ուսուցչուհու բացման խոսքով:

Միջոցառման ժամանակ աշակերտները 3 խմբերով նեկայացրեցին իրենց պատրաստած նյութերը:

Առաջին խումբը խոսեց հայ գրերի գյուտի,Ոսկեդարի թարգմանիչների և  պատմագիրների մասին:Ներկայացրեցին Մեսրոպ Մաշտոցին,Մովսես Խորենացուն,Սահակ Պարթևին և այլոց,նրանց կատարած արժեքավոր գործերը:

Երկրորդ խմբի աշակերտները ներկայացրեցին Աստվածաշունչը. թե երբ է այն գրվել,ինչպիսի կառուցվածք ունի,երբ է թարգմանվել հայերեն և այլն:

Իսկ 3րդ խումբը ներկայացնում էր մանուկների կապն Աստվածաշնչի հետ:Խոսեցին այն մասին,թե որ տարիքից պետք է սկսել երեխայի հոգևոր դաստիարակությունը,նրա համար Աստվածաշունչ կարդալ,հաճախել եկեղեցի,սովորեցնել աղոթքներ և այլն:

Վերջում իհարկե խոսեց Վարդան Սրբազանը,արեց իր դիտողությունները և հայտնեց իր կարծիքը:

 


21-10-2015