ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Ուսուցիչնե’ր, խոնարհվում ենք ձեր առջև

DCIM100GOPROGOPR0828.

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ:
Ռալֆ Էմերսոն

Մեզնից յուրաքանչյուրը կյանքում հասած իր հաջողությունների ու ձեռք բերած գիտելիքների համար  պարտական է այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեզ պիտանի  մարդ դարձնելու համար: Այդ անմնացորդ նվիրված մարդկանցից են մեր ուսուցիչները: Ինչպես յուրաքանչյուր գիտակից և գնահատող մարդ, Էօրնեկեան հանրակարթական դպրոցի սաները նույնպես հայտնեցին իրենց երախտիքի խոսքը իրենց ուսուցիչներին:
Հոկտեմբերի 5-ը` ուսուցիչների տոնը, էօրնեկեանցիները դարձրին իսկական տոն: Աշակերտական և ծնողական խորհուրդների օժանդակությամբ նրանք կազմակերպեցին փոքրիկ միջոցառում, որը իր տեղը գտավ Էօրնեկեան դպրոցի պատմության և ուսուցիչների հիշողությունների մեջ: Կազմակերպվեց փոքրիկ ֆլեշ-մոբ, որին մասնակցեցին նաև մեր կյանքով լեցուն ուսուցիչները, ինչը անակնկալ էր մեզ` աշակերտներիս համար:
Փոքրիկ նվերներ տրվեցին ուսուցիչներին, որոնց միջոցով մենք փորձել էինք հայտնել մեր շնորհակալությունը նրանց կատարած կարևոր գործի համար:

Ուսուցիչների տոնին նաև անակնկալ էր սպասվում աշակերտներին: Մեր շատ սիրելի ուսուցիչը` պարոն Քոչարյանը, ով դասավանդում է  հանրահաշիվ և երկրաչափություն, ստացավ ‹‹Պատվավոր քաղաքացի›› կոչումը, և ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ յուրաքանչյուր երկրի ‹‹Պատվավոր քաղաքացին›› ուսուցիչն է:
Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ:

http://www.aravot.am/2015/10/04/615289/

Քոչարյան-ԱշոտDCIM100GOPROGOPR0813.DCIM100GOPROGOPR0814.DCIM100GOPROGOPR0815.DCIM100GOPROGOPR0816.DCIM100GOPROGOPR0819.DCIM100GOPROGOPR0820.DCIM100GOPROGOPR0822.


10-10-2015