ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Տնօրեն

/ 07-11-2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկի կայքէջի բացումը իրադարձություն է մեր դպրոցի կյանքում: Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածական դաշտում այն կլինի մեր հերթական նվաճումը, դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների առավել արդյունավետության և իրազեկման աղբյուրը: Դպրոցի հիմնադրման իմաստուն գաղափարակիրը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որի աստվածահաճո այս նախաձեռնության հովանավորը` ազգային մեծանուն բարերար Էդուարդո Էօրնեկեանն է, որոնց անմիջական աջացությամբ կրթօջախը կանգուն է և շարունակում է իր հաղթարշավը:

Դպրոցում տիրում է բարոյահոգեբանական առողջ և ստեղծագործական ակտիվ մթնոլորտ: Աշակերտները եռանդով են հաճախում դպրոց և մասնակցում բոլոր նախաձեռնություններին, ինչպես նաև դպրոցի կառավարման համակարգին: Ուսուցիչները տիրապետում են կրթության և գիտության ժամանակակից նվաճումներին և մանկավարժամեթոդական արդի մեխանիզմներին: Մեր կայքէջում դուք կհանդիպեք բազմազան նյութերի, որոնք կհաղորդեն դպրոցական կյանքի նորությունները, ուսունադաստիարակչական աշխատանքի հաջողությունները, ներքին կյանքին վերաբերող այլևայլ տեղեկություններ: Մեր կայքը կնպաստի նաև դպրոցի ուսուցիչների ստեղծագործական հաջողությունների և գիտական ու մեթոդական հետազոտությունների ընթացքին տեղեկանալուն:

Բարի երթ մեր կայքին: