ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Վերջին զանգ

/ 25-05-2015


Այսօր բոլոր դպրոցներում հնչում է Վերջին զանգը: Օրվա «մեղավորները»՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան»  հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտներն են:

105 104 103 102 

Նրանք լուսավոր ժպիտներով, մի փոքր թախծած՝ խոսում են դպրոցական թանկ ու անփոխարինելի հուշերից…

 «Այնպիսի զգացողություն ունեմ, որ ասես մի մասնիկս են խլում ինձանից»    101 99    

   Ս/թ մայիսի 22-ին,Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում տեղի ունեցավ Էօրնեկեան դպրոցի 12-րդ դասարանների վերջին զանգի միջոցառումը։

Օրը լի էր արցունքներով ու ժպիտներով,շնորհակալության ու երախտիքի խոսքերով,և ինչն ամենակարևորն է` նոր կյանք մտնելու պատրաստ հայացքներով։
Շրջանավարտ Տիգրանուհի Մկրտչյանի խոսքով` Վերջին զանգը օր է, որով ավարտվում են անհոգ տարիները:

98

«Առաջին հայացքից սովորական ուսումնական տարիներ էին, որ հասան իրենց տրամաբանական ավարտին, բայց երկար մտածելուց հետո հասկանում եմ, որ այս անգամ դպրոցից բաժանվում եմ ոչ թե ամառային արձակուրդի երեք ամսով,այլև ընդմիշտ, ինչն էլ ինձ ամենաշատն է տխրեցնում»,- ասաց նա:

100

Դպրոցի տեսուչ,ՔԴԿ-ի տնօրենԳերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, շրջանավարտներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի խոսքը և իր աղոթքներով ու օրհնությամբ բարի երթ մաղթեց նրանց։

95

Միջոցառմանը ներկա էր նաև Արգենտինահայ բարերար Էդուարդո Էօրնեկեանի ներկայացուցիչը` Աննա-Քրիստինա Շիրինյանը։ Բարերարը, ինչպես մյուս տարիներին,այնպես էլ այա տարի, Կոնվերս բանկում ներդրել էր գումար,որը շրջանավարտներին տրվեց Վերջին զանգի միջոցառման արարողությունից հետո։

  96