ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցի սաների հյուրընկալություն

/ 16-04-2015

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» էին այցելել Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցի աշակերտները: Սկիզբ դրվեց նոր և բարեկամական հարաբերությունների:
Հանդիպմանը ներկա էին «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» տեսուչ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, տնօրեն Յուրի Ջիլավյանը, ՔԴԿ փոխտնօրեն Տ. Գարեգին աբղ. Համբարձումյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քհն. Միրզոյանը, Տավուշի մարզի կրթության վարչության պետ պրն. Նազարյանը, Այգեպարի դպրոցի տնօրենը, դպրոցի ուսուցիչները և աշակերտները:
Բարի ընթացք մաղթելով նոր սկիզբ առած հարաբերություններին, կոչ ենք անում նաև մյուս դպրոցներին սատար կանգնել սահմանապահ գյուղերի դպրոցներին:

52     51

53      50