ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Ուսուցչի տոն

/ 16-04-2015

 

Շնորհավոր տոնդ, ի՛մ ուսուցիչ

2 21 22 23 24

 Մեծագույն սիրով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներիդ՝ մասնագիտական տոնի առիթով: Աղոթքով առ Աստված մաղթում եմ, որ Տերը Ձեզ առատորեն պարգևի Իր շնորհները, քանզի Ձեզանով են կրթվում և դաստիարակվում մեր ներկա և ապագա սերունդները: Մեծ է Ձեր վաստակն ու անմնացորդ նվիրումը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու, աստվածահաճո և առաքելատիպ գործում և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուրիս համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են:
Մաղթում եմ, որ Սուրբ Մաշտոցի ներշնչողական կերպարը ուղեկից լինի Ձեզ, իսկ մեր կյանքի Մեծ Ուսուցիչը՝ Տեր Հիսուս Քրիստոս թող ուժ, եռանդ, կորով և իմաստություն պարգևի Ձեզ մեր սիրելի և միշտ հարգելի մանկավարժներ:

Վարդան Եպիսկոպոս Նավասարդյան