ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է ընդունելություն 1-ին և  9-11-րդ դասարաններում:

  1. 1-ին դասարանցիների ընդունելության քննություններն անցկացվելու են դպրոցում` մայիսի 29-31-ը ներառյալ:
  2. 9-11-րդ դասարանցիների ընդունելության քննություններն անցկացվելու են դպրոցում` հունիսի 26-30-ը ներառյալ:
  3. Հարցազրույցներն ու բանավոր քննություններն անցկացվում են գրավոր քննությունների հաջորդ օրը:

Դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունելությունը կատարվելու է .

1-ին դասարանցիների համար մայիսի 2-ից մինչև մայիսի 26-ը ներառյալ,

9-11-րդ դասարանցիների համար մայիսի 2-ից մինչև հունիսի 23-ը ներառյալ:

Դիմումի լրացման համար պահանջվող փաստաթղթերն են.

  1. Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը
  2. 3 X 4 չափի լուսանկար (2 հատ)
  3. Սոցիալական քարտի բնօրինակը և պատճենը
  4. Մկրտության վկայականի բնօրինակը և պատճենը
  5. Տեղեկանք բնակության պետական ռեգիստրում հաշվառման մասին
  6.  Տեղեկանք երեխայի առողջության մասին/ սպասարկող բուժհիմնարկից/
  7. Դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման թերթիկ/ 9-րդ և 11-րդ դասարանցիների համար/
  8. Անձնական գործ/ 9-րդ  և  11-րդ դասարանցիների համար/
  9. Հիմնական կրթության վկայական/ 10-11-րդ դասարանցիների համար/:

_____________

ԷՕՐՆԵԿԵԱՆ  ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ  ԴՊՐՈՑ     ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ      ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1-ին դասարան կարող են ընդունվել այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ թվականի դեկտեմբերի 31-ը:  Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցով` մանկապարտեզի ավագ խմբի պետական ծրագրին համապատասխան, որն իր մեջ ներառում է. տարրական մաթեմատիկական պատկերացումներ, տրամաբանություն, շրջապատող աշխարհի մասին ընդհանուր պատկերացում, բանավոր խոսք: Երեխան հարցազրույցին մասնակցում է ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ միասին:

9-րդ դասարան ընդունվել ցանկացողները քննություններ են հանձնում <<Հայոց լեզու>> և <<Մաթեմատիկա>> առարկաներից` գրավոր (թեստ): Քննություններից նվազագույնը 7 միավոր ստացած սովորողները (10 միավորային համակարգում) մասնակցում են հարցազրույցի:

10-11-րդ դասարաններ ընդունվել ցանկացողներն իրենց ընտրությամբ հանձնում են հոսքային առարկաներից 2 քննություն/ գրավոր (թեստ)/: Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը.

 1.հումանիտար (լեզվաբանական, պատմական)

2.բնագիտամաթեմատիկական (ֆիզմաթ, տնտեսագիտական, բժշկական ենթահոսքեր)

Հոսքային առարկաներն են.

հումանիտար հոսք -հայոց լեզու, հայ գրականություն, անգլերեն, հայոց պատմություն

բնագիտական հոսք- մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն:

Քննություններից նվազագույնը 7 միավոր ստացած սովորողները (10 միավորային համակարգում) մասնակցում են հարցազրույցի:

Դպրոց ընդունվում են առավելագույն միավորներ հավաքած սովորողները: Գրավոր քննությունների արդյունքները ծնողները (օրինական ներկայացուցիչները) կարող են բողոքարկել ընդունող հանձնաժողովին արդյունքները հրապարակելուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել դպրոցի տնօրենությանը:

Մեր հասցեն՝ ք. Էջմիածին, Արարատյան 7, հեռախոս՝ (0231) 5-24-28:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ


27-04-2017