ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Ուսման հրավեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է ընդունելություն  2-11-րդ դասարաններում:

  1. Ընդունելության քննություններն անցկացվելու են դպրոցում.

2-րդ դասարան- 3 թափուր տեղ

3-րդ դասարան- 1 թափուր տեղ

4-րդ դասարան- 4 թափուր տեղ

5-րդ դասարան- 5 թափուր տեղ

Մայրենի   /թելադրություն առաջադրանքով/  քննության օր՝  հունիսի 26, ժամը՝ 10:00.

Մաթեմատիկա   / թեստ/                                     քննության օր՝ հունիսի 27, ժամը՝ 10:00.

8-րդ դասարան- 10 թափուր տեղ

9-րդ դասարան- 4 թափուր տեղ

Քննություններ՝ հայոց լեզու և գրականություն /թելադրություն առաջադրանքով/   քննության օր՝  հունիսի 26, ժամը՝ 10:00.

Հանրահաշիվ և երկրաչափություն  / թեստ/    քննության օր՝ հունիսի 27, ժամը՝ 10:00.

11-րդ դասարան – Տնտեսագիտական հոսք- 6 թափուր տեղ

Քննություններ՝ հայոց լեզու և գրականություն

անգլերեն , մաթեմատիկա

Ֆիզմաթ հոսք- 3 տեղ

Քննություններ՝ հայոց լեզու և գրականություն

Ֆիզիկա և մաթեմատիկա

Քննության օրեր՝ հունիսի 26, հունիսի 27, ժամը՝ 10:00.

8-9-րդ և 11-րդ դասարանցիների համար բանավոր քննության օր՝ հունիսի 28, ժամը՝10:00.

10-րդ դասարան-Տնտեսագիտական հոսք- 8 թափուր տեղ

Հումանիտար հոսք -12 թափուր տեղ

Ֆիզմաթ հոսք- 3 տեղ

Գրավոր քննության օրեր՝ հունիսի 29-ը և հունիսի 30-ը, ժամը 10:00.

Բանավոր քննության օր՝   հուլիսի 2.

2-11-րդ դասարանցիների համար դիմում-հայտերի ընդունելությունը կատարվելու է հունիսի 12-ից մինչև հունիսի 23-ը ներառյալ, ժամը՝ 9:00-ից մինչև 14:00-ը:

_____________

ԷՕՐՆԵԿԵԱՆ  ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ  ԴՊՐՈՑ   ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2-5-րդ դասարան ընդունվել ցանկացողները քննություններ են հանձնում

մայրենի (թելադրություն առաջադրանքով) և մաթեմատիկա (թեստային աշխատանք) առարկաներից  :

8, 9,11-րդ դասարան ընդունվել ցանկացողները քննություններ են հանձնում

հայոց լեզու և գրականություն (թելադրություն առաջադրանքով), հանրահաշիվ և երկրաչափություն  (թեստային աշխատանք) առարկաներից:

10-րդ դասարաններ ընդունվել ցանկացողներն իրենց ընտրությամբ հանձնում են հոսքային առարկաներից 2 քննություն / գրավոր /: Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը.

1.հումանիտար

2.բնագիտամաթեմատիկական

Հոսքային առարկաներն են.

հումանիտար հոսք -հայոց լեզու, հայ գրականություն, անգլերեն, հայոց պատմություն

բնագիտական հոսք- մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն:

  1. Քննություններից նվազագույնը 7 միավոր ստացած սովորողները (10 միավորային համակարգում) մասնակցում են բանավոր քննություններին:
  2. Բանավոր քննություններն անցկացվում են գրավոր քննությունների հաջորդ օրը:

Դպրոց ընդունվում են առավելագույն միավորներ հավաքած սովորողները: Գրավոր քննությունների արդյունքները ծնողները (օրինական ներկայացուցիչները) կարող են բողոքարկել ընդունող հանձնաժողովին արդյունքները հրապարակելուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել դպրոցի տնօրենությանը:

Մեր հասցեն՝ ք. Էջմիածին, Իսի-Լե-Մուլինո փողոց, հեռախոս՝ (0231) 5-24-28:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ


12-06-2018