ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Իսկական մարդը …

13872744_1731397547109200_6561425646803846097_n

Միշտ լինել առաջինը շարքերում,

Միշտ երթի առջևից գնալ,

Նվաճել վերելքը ջանքով

Որքան էլ լինի անհնար,

Առաջինն ընդունել կրծքին

կայծակի զարկերը կատաղի,

Առաջինը ելնել ճանապարհ

Ողջունել ծագումը լուսաստղի

Եվ անցած ճամփին հետնորդի

Պահանջկոտ աչքերով նայել,-

Այս բոլորն աշխարհում միայն

Իսկական մարդուն է վայել:

12208814_1182905888389521_8386829138166203581_n13902799_329681024030587_9097704965132304725_nDSC_058215440411_1787870444795243_7288468184312896842_o

   451թ. Վարդանանք արյամբ պաշտպանեցին մեր ազատության հայրենիքն ու հարամնա հավատը և մեզ հրաման թողին անբասիր պահել այս սրբությունները: Պաշտպանենք մեզ կտակած այդ գանձերը՝ ի հեճուկս չարահնար բոլոր ուժերի:

   Գերաշնո՛րհ Սրբազան Հայր ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքը սրբալույս տոնի և Ձեր անվանակոչության առթիվ:

   Դուք արժանի եք կրելու հայ ժողովրդի առաջին նահատակներից մեկի՝ Վարդանի անունը, ով գիտակցաբար հայրենիքի զոհասեղանին դրեց իր կյանքը զոհաբերելու անհրաժեշտությունը: Ձեր հայրենանվեր կերպարը մերօրյա սերնդի համար անըստգյուտ օրինակ է:

    Եղեք առողջ և թող Ձեր բարձրաթռիչք միտքը սնունդ տա, գոտեպնդի հայ զավակներին:


23-02-2017