ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Շնորհալի աշակերտներ

/ 07-11-2014

Գևորգ Հովհաննիսյան

11427692_675768199195480_9108589734312254178_n

 

1186008_675768195862147_3209982512301301526_n 10403359_675768172528816_2629814320573107366_n 11403288_675768185862148_1576312298643169098_n 11423401_675768209195479_2622848536453864323_n

Գևորգ Հովհաննիսյանի աշխատանքը

Սարքը միանում է smartphone-ին կամ համակարգչին bluetooth կապի միջոցով: bluetooth speaker-ին կարելի է միացնել ցանկացած բարձրախոս (динамик) որը ունի 3.5մմ. bluetooth speaker-ին միանգամից 3 տարբեր տեսակի բարձրախոս: հոսանքի աղբյուր հանդիսանում է 4.8 Վ մարտկոցը, որը կարելի է լիցքավորել և սնուցման աղբյուրից և արևի էներգիայից solar charger-ի միջոցով: Սարքը ունի նաև NFC smartphone մեկ հպումով կարող է միանալ bluetooth speaker-ին (one touch setup) bluetooth speaker-ի նպատակն է անլար միանալ բարձրախոսին: Նկարում պատկերված բարձրախոսի փոխարեն կարող է լինել ցանկացած այլ բարձրախոս:


_______________________________________________________________________________
Ռիմա Գրիգորյան
 11536028_675768895862077_9009590341215384331_n
Հովվի երգը (օրվա դեպքերից)
Կեսօրի տապից հոգնած գյուղի վրա խաղաղ ու զով երեկո իջավ: Օրվա եռուզեռից փախչելու համար գիրքս վերցրի ու բռնեցի չայլաղի (էսպես էնք անվանում գյուղում բարձրադիր մի տեղ լի առուներով) ճամփան, որ հանգստանալու և խաղաղվելու համար թերևս ամենացանկալին է ինձ համար: Համարյա հասա. թռա մի առվի վրայով, ոտքերիս տակից վազող քարերի վրայով հազիվ վեր ելա ու հասա բլրակի գագաթին, մի հայացքով ընդգրկեցի հորիզոնը, որ ցանկացածիս պես ամայի էր, չհաշված մի քանի ագռավ, որոնք ինչ-որ բան էին կտցում ու գորտերի՝ իրենց ուղեղահան բայց և այնպես հաճելի կռկռոցով: Գտա ու հարմար տեղավորվեցի մի հարթ սալաքարի վրա, որը բազմիցս է ծառայել ինձ: Այսպիսով բացեցի գիրքը գտա ծալած էջը, որտեղից էլ շարունակեցի ընթերցումս՝ պարբերաբար նյարդայնանալով քամուց, որը համառորեն պաքարում էր էջը շրջել: Անցավ քառորդ ժամ գլուխս բարձրացրի, բայց ո՜ վ զարմանք հանդիպակաց բլրակի վրա , որը իմ հանգրվանից բաժանվում էր մի քանի բարակ առուներով, նստած էր մի հովիվ՝ գլխին ուներ հովվական գլխարկ (թող ների ընթերցողս ավելին չմտապահեցի մի հայացքից) ու ակնապիշ նայում էր ինձ հավանաբար զարմացած ինձ տեսնելով՝ առհասարակ մարդ տեսնելով, թեպետ ինքս էլ զարմացա բայց կրկին խոնարհվեցի գրքի վրա, շատ չանցած եղեգների սոսափյունի հետ ականջիս հասավ երգի հնչյուններ, որոնցից հազիվ էի բառեր զտում, հետզհետե դրանք հստակացան ու ես հասկացա, որ այն ինձ է ուղղված: Հաճելի երգ էր: Ես շարունակում էի կարդալ, բայց վերջին երկու էջը երկու անգամ: Կամացուկ լռեց երգը, և ես էլ դադարեցրի ընթերցանությունս, մի շնորհակալական հայացք ձգեցի, որը երևի չհասկացվեց էլ, ասենք հեռվորությունը թույլ չէր տալիս դիմախաղը ընկալելու բայց և այնպես վեր կացա, գիրքը դրի թևիս տակ ու նույն ճամփով հետ եկա: Գյուղում մթնշաղ էր:
1485101_675768889195411_7062867558434740847_n10298994_675768892528744_6721099172490214994_n11407207_675768869195413_7965557931328689677_n
_______________________________________________________________________________
Նաիրի Նաջարյան

Իմ ԼՈՒՍԻՆ Թեպետ գիշեր է , բայց մեկ է շողքս հետևում է ինձ , մի պահ սպանում , մի պահ ապրեցնում , մի պահ էլ տանում այս աշխարհից: Շնորհակալ եմ , իմ ԼՈՒՍԻՆ : Իմ համար դու երկրորդ արև: Շողքս վրայիցս չտանես , նա է ինձ ստիպում հիշել, թե ով եմ ես: Ճիշտ է , Լուսին , մենք ընկերներ ենք…Կռահեցիր: Բայց չէ՞ որ, արև էլ կա, իմ Լուսին: Չէ՞ որ ջերմ է այն: Չէ ՞որ ես մրսում եմ: Լսում ե՞ս… Լուսին: Մի լռի, խոսա , կամ գոնե շոխքիս արթնացրու: Նա ինձ կպատասխանի: Նա հավատարիմ է:
Շո՜ղք: Ուր ե՞ս: Սպասում եմ պատասխանիդ: Հա , հեսա կպատասխանի Լուսին, կտենաս: Ահա…Լուսին, լսո՞ւմ ես լռությունը: Շողքս ա: Լավ ձայն ունի չէ՞: Ես էլ եմ սիրում իրա ձայնը: Մի տեսակ քեզ ա հիշեցնում, իմ Լուսին: Բայց մի տեսակ տխուր ա: Երևի թե Արևին ա կարոտում: Լուսին…Ուղիղ 9 րոպե 35 վայրկյանից լուսաբաց է: Էլ չեմ տենա քեզ: Կաղոթես իմ համար չէ՞: Ապրես Իմ ԼՈՒՍԻՆ:

 11173474_652558861516414_1799525127_n

Պարզապես…
Չկա էլ միտք, չկա էլ թուղթ,
Չկա էլ թռիչք , չկա էլ ուխտ
Այն բանի հանդեպ , որ ես կգրեմ
Եվ , ի դեպ, մետաֆոռ մտքերի
Մետաֆոռ թուլության, ձայնը լռության
Որ կսպանի անխնա , բայց ինչու՞
Շատ ջահել է ախր նա:
Թիք-Թաք , ժամացույց , միակ արդարություն
Որ դու էլ դառցար ստի լիություն
ՈՒ խաբում ես ինձ ժամերով, օրերով, ամիսներով Հ
արգանք տրորված ջարդված ստով
Միթե մարդիկ էլ չեն զգում սրտով
Երազ , ինչու մոռացար մեզ ՝ մարդկանց:
Չքացար մթության մեջ ու հանկարծ,
Նաև վերացավ հրաշքը մանկանց:
Հոգի՞ , դու ի՞նչ ես լռում , դու պիտի խոսես,
Քաղցր արյան պես միջովս հոսես,
Բայց արդյոք ու՞ր ես դու, էլ չես երևում:
Կորցրի շողքս , կորցրի հոգիս,
Կորցրի միտքս ու չկաս կոգղքիս:
Մենություն , նորից դու իմ ներսում,
Հիմա հասկացա թե ինչու եմ մրսում.
Մինչ դեռ դրսում արև կա, ջերմություն:
Զգացմունք , սեր , կարոտ արդյոք ու՞ր եք դուք,
Տարրերք անզգայության , ատելության , վանողության
Եվ ներսս էլի բուք, ու՞ր ես դու Ջերմության չտես,
Ուրախ եմ վշտացնել Ձեզ
……..Չկամ էլ ես:
_______________________________________________________________________________
Գուրգեն Հայրապետյան
Գուրգենի ստեղծած ռոբոտը
_______________________________________________________________________________ 
Արթուր Ահարոնյան
11123973_676316112474022_1146350119_n11277513_676314672474166_1403291968_n11355637_676314682474165_1089599395_n