ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Մեր մասին

/ 26-09-2014

10155581_855891844428234_1452102604653558049_nԷօրնեկեան Հանրակրթական Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1959 թվականին` որպես գիշերօթիկ դպրոց, որն իր հովանավորության տակ էր առել մտավոր և ֆիզիկապես թույլ երեխաների և գտնվում էր Մայր Աթոռի հովանու ներքո:

2009 թվականին բարերար Էդուարդո Էօրնեկեանը դարձավ դպրոցի հովանավոր և դպրոցը վերանվանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական հաստատություն:
Այժմ դպրոցի տեսուչն է Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը:

Դպրոցն ունի իր համազգեստն ու տարբերանշանը:

Դպրոցն ունի իր օրհներգը, որի խոսքերի հեղինակը Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանն է, իսկ երաժշտության հեղինակը Կոմիտաս Վարդապետ Հովնանյանն է:

Ամեն ամառ դպրոցի լավագույն աշակերտները, դպրոցի հովանավորությամբ, մեկնում են հանգստանալու, ստանում են բազմաթիվ ոգևորող պարգևներ:
Այժմ ընթացքի մեջ է պր. Էօրնեկեանի հովանավորությամբ կառուցվող դպրոցի նոր շենքը, որը պատրաստ կլինի մոտ 1 տարուց:

Դպրոցի օրհներգ

Խոսք՝ Վարդան եպս. Նավասարդյան

Երաժշտություն՝ Կոմիտաս վրդ. Հովնանյան

Օջախ դու մեր ցանկալի ու սիրելի,

Լույս, արև ու ջերմություն դու մեր հոգում սերմանեցիր,

Ճշմարիտ լույսի աղբյուրից իմաստություն պարգևեցիր,

Հանճարների խոսքն իբրև գիտելիք մատուցեցիր մեզ։

 

Ճշմատիր լույսի աղբյուրից իմաստություն պարգևեցիր,

Հանճարների խոսքն իբրև գիտելիք տվիր մեզ։

 

(կրկներգ)

Կրթօջախ դու մեր հարազատ ու նվիրական,

Ուր ձգտում է ամեն մի քո հատազատ սան,

Ուր ապրում է ու հասակ առնում իբրև հայ մարդ,

Քրիստոնյա ու օրինակելի Էօրնեկեանցի (2✘)

 

Մանկական հեքիաթ, դու մեր երազ իրական,

Հայրապետի տեսիլքի զավակ նվիրական,

Հոգևոր շնչով օժտված, դու մեր մտքի ամուր կաճառ,

Ուսուցչի շնչով կրթող ու մեր նախնյաց հզոր փորձով։

 

Հոգևոր շնչով օժտված, դու մեր մտքի ամուր կաճառ,

Ուսուցչի շնչով ու նախնյաց փորձով կրթող։

 

(կրկներգ)

Կրթօջախ դու մեր հարազատ ու նվիրական,

Ուր ձգտում է ամեն մի քո հարազատ սան,

Ուր ապրում է ու հասակ առնում իբրև հայ մարդ,

Քրիստոնյա ու օրինակելի էօրնեկեանցի (2 ✘)