ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Մանկավարժական խորհուրդ

/ 07-11-2014

 

 

Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի  անդամներից:

Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

1) դպրոցի զարգացման ծրագիրը և ներկայացնում  է այն խորհրդի քննարկմանը

2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակու­թյուն­ներին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.

3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.

4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5) դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

5. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1) դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.

2) դպրոցի  հոսքերի ձևավորման մասին.

3) սովորողներին դասարանից-դասարան (այդ թվում՝ դպրոցի կազմում` հիմնական կրթության 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակ փոխա­դրվելիս) փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.

4) դպրոցի փոխադրական (10-11-րդ) դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.

5) սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.

6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

7) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

8 ) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

9) դպրոցի շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.

10) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.

11) դպրոցի     ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին

12) դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:

6. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:

7. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրու­թյուն­ների բարեխիղճ կազմման համար, նիստի արձանագրությունը՝ կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:

8. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

9. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

10. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը ապահովում է դպրոցի տնօրենը և պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին` արդյունքների մասին: