ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Հոգևորականի այցը դպրոց

24208950_812020285647645_1092732686_o

Ս/թ դեկտեմբերի 1-ին  առաջին Բ դասարանում դասղեկի ժամ էր, թեման՝ «Պատարագի խորհուրդը»։ Դասը վարում էր նույն դասարանի աշակերտ Սարգիս Մուրադյանի հայրը՝ Տեր Պարթևը։ Դասին ներկա էին նաև կրտսեր դպրոցի մյուս աշակերտները։

Քահանան խոսեց Պատարագի խորհրդի, այն կազմող մասերի մասին, բացատրեց ի՞նչ է պատարագը, ե՞րբ է անցկացվում և ինչո՞ւ։

Երեխաների հարցերին Տեր Պարթևը պատասխանում էր սիրով և տալիս մանրամասն պատասխաններ։

Դասի ավարտին երեխաները ստացան պատարագամատույցներ, իսկ աղջիկները՝ նաև գլխաշորեր։

24208874_812020272314313_374395264_o24208975_812020288980978_577042125_o24209067_812020198980987_1020161872_o24209560_812020408980966_381106280_o24209687_812020252314315_1595819951_o24321989_812020188980988_1523644627_o


04-12-2017