ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Հոգեբանամանկավարժական խորհուրդ

/ 07-11-2014

 

Հիմնական դրույթներ

ա) Սույն կանոնադրությունը սահմանում է հոգեբանամանկավարժական խորհրդի իրավասությունները և պարտականությունները:

բ) Հոգեբանամանկավարժական խորհուրդը հոգեբանական, մանկավարժական, դաստիարակչական հարցեր քննարկող խորհրդակցական մարմին է, որը կոչված է նպաստելու դպրոցում իրականացնել հոգեկան առողջության, անձի զարգացման, կայացման, վարքի դրսևորման, շփման, դպրոցի պահանջների իրականացման արդյունավետության բարձրացման ապահովումը:

Խորհրդի կազմը

Հոգեբանամանկավարժական խորհուրդը ձևավորվում է դպրոցում գործող հոգեբանամանկավարժական կարևորագույն օղակներից՝ լոգոպեդ, հոգեբան, բուժքույր, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ, դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ:
Ելնելով անհրաժեշտությունից, խորհուրդը կարող է փոխել իր կազմը՝ քվեարկությամբ:

 Խորհրդի աշխատակարգը

Խորհուրդը հարցերը քննարկում է նախագահի, ուսուցիչների, դասղեկների կամ ծնողների (կամ օրինական ներկայացուցչի) հետ՝ տեղեկատվական նյութերից և դպրոցի տեսուչի կամ տնօրենի հանձնարարականով,
Խորհրդի նախագահը գումարում և անցկացնում է խորհրդի նիստ, ղեկավարում ընթացիկ աշխատանքը,
Խորհրդի նիստերն արձանագրվում են խորհրդի քարտուղարի կողմից,
Նիստերը կարող են կայանալ խորհրդի անդամների կեսի ներկայության դեպքում,
Որոշումները հաստատվում են ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Խորհուրդը նպաստում է դպրոցում շտկողական, դաստիարակչական և հոգեբանամանկավարժական աշխատանքների կատարելագործման և արդյունավետության բարձրացմանը:

 Իրավունքներ

ա) ներկայացված իրավիճակների քննարկում,
բ) համապատասխան մեթոդների կիրառում,
գ) դիտարկում (ռեժիմային բոլոր պահերին),
դ)որոշման կայացում (նախապես լսելով հանձնախմբից յուրաքանչյուրի դիտարկումը և դիրքորոշումը (նկատառումը),
ե)կայացված որոշման ներկայացում մանկավարժական խորհրդի նիստին,
զ) խորհրդի անդամը իրավունք ունի հայտնելու և արձանագրել տալու իր կարծիքը,
է) իրավունք չունի միանձնյա որոշում կայացնելու:
Խորհուրդը իր իրավունքների շրջանակներում խնդիրները քննարկում և ներկայացնում է մանկավարժական խորհրդի որոշմանը:

Պարտականություններ

Աշխատանք տանել I-XII դասարանների աշակերտների հոգեկան առողջության, անձի կայացումը դժվարացնող խնդիրների լուծման պայմանները բարելավելու համար:
Խնդրահարույց աշակերտների համար, որոնց դպրոցում հնարավոր չէ շտկողական աշխատանքներ իրականացնել, համապատասխան զեկուցագրերի հիման վրա, տնօրենության պատասխանատվությամբ, ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ ուղարկել հետազոտման:
Դասվար-դասղեկների հետ միասին պլանավորել և մշակել ուսումնադաստիարակչական գործունեությունը զարգացնող ծրագրեր, հաշվի առնելով նրանց անհատական և սեռատարիքային առանձնահատկությունները:
Հաշվի առնելով տարիքային և սեռային առանձնահատկությունները, ըստ տարիքային խմբերի անցկացնել զրույցներ, զեկույցներ, իսկ միջոցառումների ժամանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով խնդրահարույց աշակերտներին:
Հանձնախմբի ընթացիկ աշխատանքներին մասնակից դարձնել նաև ծնողին կամ օրինական ներկայացուցչին՝ սոցիալ-հոգեբանական իրազեկության բարձրացմանը նպաստելու համար:

 Խորհրդի կազմը՝

1.Հարությունյան Շողիկ

2.Հմայակյան Լիլիթ

3.Ղազարյան Արմինե

4.Ավագյան Ամալյա