ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Հոգաբարձուների խորհուրդ

/ 07-11-2014

 
 

 Հոգաբարձուների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձինք, անհատ ձեռներեցներ, տեղական իշխանության ներկայա­ցու­ցիչ­ներ:

  Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է առնվազն հինգ հոգաբարձուներից:

  Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավասու է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

  Հոգաբարձուների խորհրդի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծա-մասնությամբ: Խորհրդի նիստեր գումարվում են տարվա ընթացքում առնվազն չորս անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:

  Հոգաբարձուների խորհուրդը`

1) օժանդակում է դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը.

2) նպաստում է դպրոցի կողմից իրականացվող լրացուցիչ, ինչպես նաև օրենքին և դպրոցի կանոնադրությանը չհակասող այլ ծրագրերի իրականացմանը.

3) աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանն ու սովորողների ամառային հանգստի կազմակերպմանը.

4) լսում է իր հատկացրած միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը.

5) մասնակցում է դպրոցի զարգացման ծրագրերի քննարկմանը.

6) իր կազմից ընտրում է դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ.

7) օժանդակում է այլ ուսումնական հաստատությունների հետ դպրոցի համագոր-ծակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը:

  Հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է նախագահ` մեկ տարի ժամկետով:

  Հոգաբարձուների նախագահը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, հրավիրում է խորհրդի նիստ և վարում այն.

2) հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն վերապահված  լիազորությունները:

  Հոգաբարձուների խորհրդի տրամադրած ֆինանսական միջոցները մուտքագրվում դպրոցի արտաբյուջետային հաշվին: Այդ միջոցների օգտագործումը կատարում է դպրոցի տնօրենը` համաձայն խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Խոշոր միանվագ մուծումների դեպքում` հոգաբարձուների խորհուրդը դպրոցին կարող է առաջարկել նպատակային ծրագիր:

  Հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել դպրոցի խորհրդի նիստերին, եթե քննարկվում է հոգաբարձուների խորհրդի առաջարկությունը:

 
Կազմը՝
 
1.Տ.Վարդան Եպիսկոպոս Նավասարդյան
2.Տեր Ասողիկ Քահանա Կարապետյան
3.Սյուզաննա Մակյան
4.Գայանե Սողոմոնյան
5.Գայանե Սայադյան
6.Ռաիսա Գալստյան
7.Կարինե Հովակիմյան
8. Յուրա Բարսեղյան