ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Առաջին տեղում է Locotech թիմը

18280805_1829703270388777_256985944_nԱպրիլի 29-30-ը Բյուրականի աստղադիտարանում կայացավ միջազգային ամենահեղինակավոր՝ NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը, որին Հայաստանը մասնակցում էր արդեն երկրորդ անգամ:

1-ին տեղում է Locotech թիմը, որը ներկայացնում էին Էօրնեկեան հանրակրթական դպրոցի սաներ՝  Գևորգ Հովհաննիսյանը և Գուրգեն Հայրապետյանը:

Օգտվելով NASA-ի տրամադրած տվյալներից, նրանք ներկայացրին հաջորդ սերնդի գյուղատնտեսական համայնքի մոդել, որը թույլ կտա ավտոմատացնել և ավելի արդյունավետ դարձնել ագրարային գործընթացները, այգեգործությունը:

Խելացի այգի համակարգի շնորհիվ յուրաքանչյուր պահի սմարթֆոնով  հնարավոր է տեղեկանալ այգու հողի խոնավության մակարդակի, ջերմաստիճանի մասին: Համակարգը ավտոմատ կերպով անհրաժեշտ չափով կոռոգի այգին, կպահպանի անվտնագությունը՝  կողմնակի անձանց կամ էլ կենդանիների մուտքի դեպքում ծանուցում ուղարկելով:

18318262_1829749083717529_79235627_o18194034_1073497396114760_6981583192773404934_n18157457_1073517616112738_2237190681238078939_n18157724_1073517399446093_8789369054963358841_n18198493_1074081912722975_523484316857526856_n18198586_1075557445908755_3799991662887212176_n18221604_1074082299389603_6430878534388948192_n18268418_1075556815908818_6753454713329825874_n

Շնորհավորում ենք մեր ստեղծարար և խելացի սաներին և ցանկանում նորանոր նվաճումներ:


03-05-2017