ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Հավատով խոստովանիմ

01Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ Մայր Տաճարում ընթերցեցին Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները:

Փետրվարի 19-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Հանգստյան ժամերգության ընթացքում, Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն ասացին Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սաները:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը մանուկներին ու պատանիներին բերեց իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:

02 03 04

08

Ս/թ մարտի 2-ին Էօրնեկեան դպրոցի աշակերտները և ուսուցիչները մասնակցեցին Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցող խոկման արարողությանը։ Աշակերտների կողմից ընթերցվեց Ներսես Շնորհալու «Հավատո խոստովանիմ»-ը,իսկ երգչախումբը կատարեց «Նայեաց սիրով» շարականը։ Խոկման արարողությունը ավարտվեց Մկրտիչ աբեղա Կարապետյանի քարոզով և օրհնության խոսքով։

12111009070605

Ս/թ մարտի 9-ին Էօրնեկեան դպրոցի աշակերտները մասնակցեցին Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցող խոկման արարողությանը։

13141516

Ս/թ մարտի 16-ին Էօրնեկեան դպրոցի աշակերտները ներկա գտնվեցին Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցող խոկման արարողությանը։ Արարողությանը աշակերտները ընթերցեցին Ս. Ն. Շնորհալու «Հավատո խոստովանիմը»։ Երգչախումբը կատարեց «Նայեաց սիրով», «Ի քէն հայցեմ» շարականները։ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, իր խոսքն ուղղելով ներկաներին, հորդորեց, որ պահքի շրջանում յուրաքանչյուր ոք, քննելով ինքն իրեն, փորձի հետ կանգնել բոլոր տեսակի մեղքերից և վատ արարքներից։ Սրբազան հայրը «հանձնարարեց» բոլորին մտածել հոգեպես նորոգվելու մասին և քայլել ապաշխարության ճանապարհով։

17181920

Մեծ պահքին դպրոցականների կողմից Մայր Տաճարում ընթերցվեց Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը

Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ պահքի շրջանում ՀՀ տարբեր հանրակրթական դպրոցների շուրջ 100 աշակերտներ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում ընթերցեցին Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները:

Հանգստյան ժամերգության ընթացքում «Հաւատով խոստովանիմ» աղոթքները մատուցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան Ν 4 հիմնական դպրոցի, Երևանի Գ. Էմինի անվան Ν 182 ավագ դպրոցի և Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան Ν 9 հիմնական դպրոցի սաները:

232122


19-03-2016