ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Հանդիպում արգենիտացի հասակակիցների հետ

17Արգենտինայի Մխիթարյան Վարժարանի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, իրենց ուսուցիչների և տնօրենի հետ, հյուրընկալվել էին Էօրնեկեան դպրոցում՝
ծանոթանալու և բարեկամական կապեր հաստատելու դպրոցի իրենց հասակակից սաների հետ:

Դպրոցում ուրախ տրամադրություն էր:
Կազմակերպվել էր հավուր պատշաճի ընդունելություն՝
համեմված երգով, պարով ու գեղեցիկ ասմունքով: Հյուրերը նույնպես իրենց պարով, հետաքրքիր պատմություններով ու Արգենտինայում ընդունված սովորությունների մասին պատրաստած տեսաֆիլմերով ներկայացան դպրոցի ողջ աշակերտությանը:

Միջոցառումներից հետո հյուրերն ու դպրոցի 11-րդ դասարանների աշակերտները ուղևորվեցին Արևադաշտ՝ տեսնելու և շրջելու  Է. Էօրնեկեանի հիմնած «Տիեռաս դե Արմենիա» ընկերության խաղողի այգիներում և գինու գործարանում:

Գործարանի աշխատակիցները ամենայն մանրամասնությամբ ցուցադրեցին այգիները և բացատրեցին այգիներում աճող խաղողի տեսակների  և նրանցից պատրաստվող գինու զանազան տեսակների պատրաստման եղանակները: Այնուհետև մասնակցեցին իրենց համար պատրաստված ճաշկերույթին, որը համեմեցին գեղեցիկ երգեցողությամբ:


26-09-2014