ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցը» հայտարարում է մրցույթ`«Անգլերեն» առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր (հարցազրույց):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, դիպլոմի պատճենը,  ինքնակենսագրություն (CV):

Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 24-ից  մարտի-24-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը  9:00- 15:00-ը:

Մրցույթը տեղի կունենա մարտի 27-ին, ժամը՝ 12:00 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել դպրոցի տնօրինությանը:

Մեր հասցեն՝ ք. Վաղարշապատ, Արարատյան  7, հեռախոս (0231) 5 24 28:


23-02-2017