ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հայտարարում է մրցույթ`«Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Կերպարվեստ», «Ֆիզկուլտուրա» առարկաների և տարրական դասարանների ուսուցչի (դասվարի) թափուր տեղերի համար:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր (հարցազրույց):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, դիպլոմի պատճենը,  ինքնակենսագրություն (CV):

Փաստաթղթերն ընդունվում են 2017թ․ օգոստոսի 1-20-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը  9:00- 15:00-ը:

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել դպրոցի տնօրինությանը:

Մեր հասցեն՝ ք. Վաղարշապատ, Արարատյան  7, հեռախոս (0231) 5 24 28:


29-07-2017