ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Հայտարարություն դասվարի թափուր տեղի համար

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցը» հայտարարում է մրցույթ` դասվարի թափուր տեղի համար

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր (հարցազրույց):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, դիպլոմի պատճենը,  ինքնակենսագրություն (CV):

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 3-ից  հունիսի 28-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը  9:00- 14:00-ը:

Մրցույթը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը՝ 12:00 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել դպրոցի տնօրենությանը: Մեր հասցեն՝ ք. Վաղարշապատ, Արարատյան  7, հեռախոս (0231) 5 24 28:

 

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ


02-06-2017