ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Ծնողական խորհուրդ

/ 07-11-2014

 
 

   Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:

   Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:

   Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

   Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:    Ձայնի փոխանցումը արգելվում է:

   Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:

Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

 

   Դպրոցի ծնողական խորհուրդը՝

 

1) դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2) դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխա­նատ­վու­թյան ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) մասնակցում է դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4) աջակցում է դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5) լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6) դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հար­ցե­րում ձևավորում է միասնական պահանջներ.

7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8 ) օգնում է դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է  դպրոցի ուսումնա­նյու­թա­կան բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում.

13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

    Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է դպրոցի մանկավարժական և հոգաբարձուների խորհուրդների հետ:

    Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:

    Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:

    Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմա­կեր­պություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահման­ված կարգով:

 
Դպրոցի ծնողական խորհրդի կազմը.
 
1.Թոթոլյան Լիլիա
2.Գասպարյան Նոնա
3.Շառաջյան Լուիզա
4.Մկրտչյան Հասմիկ
5.Դավթյան Գոհար
6.Կարապետյան Գայանե
7.Սայադյան Լիլիթ
8.Գասպարյան Էլիզա
9.Հովհաննիսյան Օվսաննա
10.Գևորգյան Անիկ
11.Բադալյան Սոնիկ
12.Այվազյան Վարդուհի
13.Մանուկյան Արուս
14.Կարապետյան Գայանե
15.Հովհաննիսյան Կարինե