11243710_467787653388543_620065133454621136_nԷօրնեկեան դպրոցի երգի ուսուցչուհի Անահիտ Կոշկարյանի` աշխատանքի հանդեպ անսահման նվիրվածությունը տվեց իր պտուղները. նոյեմբերի 25-29 Մոսկվայում ”Мы вместе” միջազգային մրցույթում` «Ազգային էստրադա» անվանակարգում, Էօրնեկեան դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Ալլա Մաթևոսյանը գրավել է պատվավոր ԱՌԱՋԻՆ հորիզոնականը, իսկ Անահիտ Կոշկարյանը ժյուրիի կողմից արժանացել է շնորհակալական պատվոգրի` իր ստեղծագործական մոտեցման և աճող սերնդի երաժշտական ճաշակի զարգացման մեջ իր ներդրման համար: Սա Ալլայի միակ հաջողությունը չէ. նա իր մասնակցությունն է ունեցել նաև Գյումրիում անցկացված «Վերածնունդ» միջազգային փառատոնին և 3000 մասնակիցների մեջ գրավել 2-րդ տեղը, որի համար էլ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից ստացել է շնորհակալագիր:

Ի սրտե շնորհավորում ենք մեր աշակերտուհուն և ցանկանում նորանոր բարձունքների գրավում: