ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Խաղ-մրցույթ ինֆորմատիկայից և մաթեմատիկայից

GitunikՍ/թ նոյեմբերի 29-ին Էօրնեկեան հանրակրթական դպրոցում ուսուցիչներ՝ Ն․ Խաչատրյանը (ինֆորմատիկա) և Ա․ Սարուխանյանը (մաթեմատիկա)  կազմակերպել էին «ԳԻՏՈՒՆԻԿՆԵՐ» խաղ-մրցույթ ինֆորմատիկայից և մաթեմատիկայից։

Մրցույթին մասնակցում էին 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների թվով 15 աշակերտներ։

Աշակերտները, ըստ վիճակահանության, բաժանվեցին  3 թիմի։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվեցին 5-ական աշակերտներ։

Թիմերն ունեին անուններ․

1․ Ինֆորմատներ

2․ Մաթեմատիկներ

3․Ստարտ

Խաղ-վիկտորինան անցկացվեց 3 փուլով՝

1-ին փուլի ընդհանուր հարցերը թվով  12-ն էին՝ 6 հարցեր ինֆորմատիկայից, 6 հարցեր մաթեմատիկայից։ Յուրաքանչյուր հարց գնահատվում էր 1 միավոր։

2-րդ փուլի ընդհանուր հարցերը թվով  25-ն էին՝ 11 հարցեր ինֆորմատիկայից, 14 հարցեր մաթեմատիկայից։ Յուրաքանչյուր հարց գնահատվում էր 1 միավոր։

3-րդ փուլի ընդհանուր հարցերը թվով  7-ն էին՝ 4 հարցեր ինֆորմատիկայից, 3 հարցեր մաթեմատիկայից։ Յուրաքանչյուր հարց գնահատվում էր 2 միավոր։

Արդյունքների ամփոփումից հետո ժյուրին հայտարարեց «Ինֆորմատներ» հաղթող թիմին, որին հանձնվեց պատվոգիր և հուշանվեր։

IMG_5736-30-11-17-15-06IMG_5737-30-11-17-15-06IMG_5738-30-11-17-15-06IMG_5739-30-11-17-15-06IMG_5740-30-11-17-15-06IMG_20171129_142131IMG_20171129_144148IMG_20171129_144153IMG_20171129_144159IMG_20171129_144208


30-11-2017