ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Ինքնակառավարման օր

IMG_4625Մարտի 10ին երկար սպասված ինքնակառավարման օրն էր:
Դպրոցում բոլոր ուսուցիչներին` նույնիսկ Սրբազանին, սարկավագին և տնօրինության կազմին փոխարինում էին աշակերտները: Տարրական դասարաններում դասերը վարում էին ավագ դասարանների աշակերտները: Տնօրինության կազմում աշակերտական խորհուրդն էր, իսկ դպրոցի ուսուցչական անձնակազմը հյուր էր, և աշակերտների աշխատանքին կարող էին խոչընդոտել միայն եթե նրանք թույլ տային:
Դպրոց էին հրավիրվել քաղաքի հիմնական `1ին, 3րդ և 4րդ դպրոցների 9րդ դասարանցիները` հետագայում նաև ավագ դպրոցի հարցում կողմնորոշվելու նպատակով:
Նրանք ևս շրջեցին դասարաններում,ապագա բժիշկները դասեր լսեցին բժշկական, տնտեսագետները`տնտեսագիտական հոսքի դասարաններում: Վերջում կիսվեցին իրենց տպավորություններով:
Նույն օրը դպրոցի վաստակաշատ մանկավարժ`Արա Թորոսյանի գրքի շնորհանդեսն էր, որին ներկա էր նաև քաղաքապետը:
Քաղաքապետը ևս շրջեց դասարաններում:
Օրը ստացված էր…!!!
IMG_4613IMG_4615IMG_4633IMG_4642IMG_4636IMG_4648IMG_4657IMG_4649


10-03-2017