ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Թարգմանչաց տոն

_MG_0580Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Վ. Ասատրյանը, մասնակցում էին 11-րդ դասարանի աշակերտները: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տեսուչը` Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, տնօրենը, փոխտնօրենները և ուսուցիչները: 

_MG_0554

 Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և ուսուցչուհու բացման խոսքով:

Միջոցառման ժամանակ աշակերտները 3 խմբերով նեկայացրեցին իրենց պատրաստած նյութերը:

Առաջին խումբը խոսեց հայ գրերի գյուտի, Ոսկեդարի թարգմանիչների և  պատմագիրների մասին: Ներկայացրեցին Մեսրոպ Մաշտոցին, Մովսես Խորենացուն, Սահակ Պարթևին և այլոց, նրանց կատարած արժեքավոր գործերը:

IMG_0569IMG_0565_MG_0557_MG_0551_MG_0556_MG_0574IMG_0566IMG_0571

Երկրորդ խմբի աշակերտները ներկայացրեցին Աստվածաշունչը. թե երբ է այն գրվել, ինչպիսի կառուցվածք ունի, երբ է թարգմանվել հայերեն և այլն:

Իսկ 3-րդ խումբը ներկայացնում էր մանուկների կապն Աստվածաշնչի հետ: Խոսեցին այն մասին, թե որ տարիքից պետք է սկսել երեխայի հոգևոր դաստիարակությունը, նրա համար Աստվածաշունչ կարդալ, հաճախել եկեղեցի, սովորեցնել աղոթքներ և այլն:

Վերջում իհարկե խոսեց Վարդան Սրբազանը, արեց իր դիտողությունները և հայտնեց իր կարծիքը:


21-10-2015