ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Էօրնեկեանցիները Ծաղկազարդի տոնին

1934702_613125955502042_1475355559915572086_n

Էօրնեկեան դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը և տնօրենությունը ներկա գտնվեցին Ծաղկազարդի արարողությանը:
Մարտի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը: Այն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է նաև իբրև մանուկների օրհնության օր:
Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ: Այնուհետև Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Էօրնեկեան հանրակրթական դպրոցի տեսուչ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Վարդան սրբազանը հորդորեց ոչ միայն շուրթերով փառաբանել ու օրհնաբանել Տիրոջ գալուստը, այլև կյանքի նորոգությամբ, Հայ Եկեղեցու խորաններից ճառագող օրհնությամբ դիմագրավել կյանքի նեղություններն ու անհասկացողությունները, հավատքի տկարությունները վերականգնել և սեփական կյանքը փառավորել Տիրոջ հարությամբ:

6799_613126025502035_4232993797630486950_n970433_613126032168701_2328743556149620663_n10325790_613125958835375_3781255312657684016_n12800251_613125948835376_1004467430191283229_n12042782_10154010606859089_5833074467552208996_n11227603_10154010608154089_6690128389742084715_n11147248_10154010606759089_8137752483079622711_n940929_613126062168698_5701546136451547845_n10294456_613126035502034_5913877516814807995_n


20-03-2016