ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Էօրնեկեանի սաներն իրենց տաք գույներով ջերմացրին Կոնվերս Բանկի սրահները

18767803_461114227572632_7619558359230203581_n

Հունիսի 1-ին Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում  կազմակերպված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Էօրնեկեան դպրոցի  և Հայորդյաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդես։

Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը շնորհավորեց սաներին օրվա առիթով և նշեց, որ նրանց նկարները լույս ու ջերմություն հաղորդեցին ինչպես բանկի աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդներին։

Դպրոցի շնորհալի սաները գեղեցիկ ելույթներով հիացրեցին բոլորին և իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին Կոնվերս Բանկի տնօրինությանը՝  իրենց հանդեպ տածած ուշադրության, ինչպես նաև իրենց օրը տոն դարձնելու համար։

Սաներին տրվեցին շնորհակալագրեր և նվերներ։ Միջոցառումը շարունակվեց երեխաների համար կազմակերպված քաղցր հյուրասիրությամբ և հաճելի երաժշտության ուղեկցությամբ։

18836513_719328581587336_1493922806_o18836546_719329448253916_189731072_o18836553_719328391587355_165724972_o18838502_719327708254090_1875360606_o18838533_719329328253928_1707850418_o18838670_719327141587480_1104821398_o18838713_719327394920788_547854839_o18838772_719326954920832_239280396_o18838776_719329111587283_356042126_o18869752_719327311587463_556535166_o18869796_719327894920738_138016730_o18869817_719328231587371_1334362424_o18869825_719328018254059_72063918_o18869903_719329798253881_907034129_o18869947_719327081587486_1881370360_o18869998_719326924920835_1348390068_o18870424_719329221587272_1748651888_o18870471_719328931587301_1573625174_o18901109_719328621587332_1051190718_o18901219_719328514920676_968255972_o18901359_719327201587474_1818380465_o18901386_719328274920700_882753886_o18901489_719327391587455_998676163_o18901619_719328848253976_159943587_o18926393_719327174920810_1643513309_o18926426_719329218253939_1034671898_o18926998_719328674920660_1756336547_o


01-06-2017