ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Էդուարդո Էուռնեկյան

/ 21-04-2015

eduardo_eurnekian-266x296Էդուարդո Էուռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, Արգենտինահայ գաղթականների ընտանիքում։ Էուռնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ են աշխատում մահացած եղբայր՝ Ալբերտոյի զավակները. Մարտին և Ուգո։ Էուռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1, 8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ Էուռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։ Էօրնեկեանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։

2001 թ. դեկտեմբերի 17-ին Էօրնեկեանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։

2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։

2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։

Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

1995 – Արգենտինայի տարվա ձեռնարկատեր 1991 – «Leonardo» մրցանակ՝ «լավագույն արտասահմանյան գործարար» նոմինացիայում (Իտալիա) 2001 – Սուրբ Գրիգոր Լուսավորիչի օրդեն 2011 – Սուրբ Էջմիածնի ասպետ 2012 – «Business for Peace» մրցանակ (Նորվեգիա)