ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Բաց դաս՝ նվիրված Վարդանանց տոնին

12647620_508371096016420_162614399_n2016թ. փետրվարի 4-ին տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Վարդանանց տոնին  7-րդ և 8-րդ դասարանների, տնօրինության և Բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Դասը վարեցին դպրոցի պատմության ուսուցիչներ` Ս. Մարգարյանը, Ա. Կարապետյանը, Յ. Բարսեղյանը:

Դասի ընթացքում ներկայացվեց Վարդանանց պատերազմի պատճառները, ընթացքը և հետևանքը: Նշվեց այդ տոնը Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը նշելու պատճառները: Խոսվեց այն մասին, որ դարեր շարունակ, և այսօր էլ, շարունակվում է Վարդանանց պայքարը, և կշարունակվի այնքան, որքան որ արդիական կլինի մեր ինքնության պահպանման խնդիրը: Կարևորվեց Վարդանանց ոգով նոր սերունդներին կրթելու, դաստիարակելու հանգամանքը:

Բանախոսները շնորհավորեցին Վեհափառ Հայրապետին և դպրոցի տեսուչ Վարդան Սրբազանին իրենց անվանակոչության կապակցությամբ:

Ներկաներին ցանկացան, որ Վարդանանց ոգին թևածի իրենց հոգիներում` հաղթահարելու առաջիկա խոչընդոտներն ու փորձությունները և արժանանալու Վարդանանց լուսապսակին:

12647802_508371002683096_1124620290_n12659671_508371099349753_882803036_n12660254_508367859350077_575640057_n12660411_508371032683093_323314755_n12666514_508369999349863_2100451704_n12674420_508371059349757_685906114_n12695804_508371119349751_587137936_n


12-02-2016