ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Բարերարի գործը սրտի թելադրանք է

DSC_3064Ինչպես անցած տարիներին,այնպես էլ այս տարի ՆՈՒՌ կազմակերպությունը Էօրնեկեան դպրոցի առաջին դասարանցիներին նվիրեց XO համակարգիչներ։

Մենք  գիտենք, որ նրանք  մեր ապագան են և հավատում ենք, որ եթե բարելավենք նրանց կրթությունը՝  կարողանան փոխել աշխարհը:

Այդ իսկ պատճառով պնդում ենք, որ պետք է.

·        Փոխակերպել կրթությունը;

·      Հասնել այն բանին, որ երեխաներին դուր գա ուսումն ու սովորելու ընթացքը;

·      Անել այնպես, որ երեխաները մասնակցեն իրենց իսկ կրթությանը;

·      Ներգրավել ընտանիքի անդամներին

Ուր էլ որ հասնի XO համակարգիչը, կան 5 առանցքային սկզբունքներ.

1.     Երեխան է պահում համակարգիչը: Այն կարող է տանել տուն և, այդ իսկ պատճառով, ամբողջ ընտանիքն է ծրագրի մաս կազմում;

2.     Ուշադրությունը կենտրոնացված է վաղ կրթության վրա;

3.     Ոչ մեկը դուրս չպետք է մնա: Բոլոր դասարաններն ստանում են XO համակարգիչները;

4.     Համացանցային կապ. այսպիսով երեխաները կարող են սովորել, հետազոտել, ստեղծագործել, համագործակցել և կիսել աշխատանքն ուրիշների հետ;

5.     Բաց, անվճար ծրագրաշար՝ աճելու և յուրաքանչյուր երեխայի կարիքներին հարմարվելու հնարավորությամբ:

ՆՈՒՌ-ը դրամական ներդրում է ապագա սերունդների համար:

12003138_549139311900707_6319748604994122865_nDSC_3031DSC_305012011114_549139328567372_1347742372238720136_nDSC_3029DSC_3055DSC_3047DSC_3051


01-10-2015