ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Բանավեճի ակումբ

/ 25-05-2015

Սեպտեմբեր ամսից Էօրնեկեան դպրոցը համագործակցում է «ՋԻՆԻՇՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ի հետ: Այս նախաձեռնությունը միջին և ավագ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս տիրապետել բանավիճելու արվեստին:

72           71

Էօրնեկեանի բանավեճի ակումբը հստակ քայլերով գնում է առաջ:
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ բանավեճ ընդդեմ 5-րդ դպրոցի: Թեման՝ «ՀՀ-ում բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար»: Պաշտպանելով դեմ կողմնորշումը՝ էօրնեկեանցիները հաղթեցին 168-117 հաշվով:

70       37

Էօրնեկեան դպրոցի բանավեճի ակումբը լավագույնը ճանաչվեց Էջմիածնում։

2 1

Էօրնեկան դպրոցի բանավեճի ակումբի համար մասնակցել և հաղթել բառերը նույնն են դարձել։

Ս/թ ապրիլի 18-ին դպրոցի բանավեճի ակումբը մասնակցեց հեռուստաբանավեճի։ Ցուցադրելով հիանալի խաղ` Էօրնեկեանցիները հաղթեցին Երևանի լավագույն և հանրապետությունում ամենաբարձր միավորներն ունեցող թիմին (թիվ 183 դպրոց) 19-18 հաշվով։
Հ.Գ. Հեռուստաբանավեճը եթերում կլինի մայիս ամսին։