ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Բանավեճի ակումբ 2017

DSCN0885

2017թ․-ի փետրվարի 5-ին Էօրնեկեան դպրոց է հրավիրվել Խաչատուր Մարգարյանը՝ “Գործնական հրապարակախոսություն” թեմայով սեմինար անցկացնելու համար։ Խաչատուրը սովորում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Անգլերեն և Հաղորդակցություններ բաժնի 4-րդ կուրսում։ Միաժամանակ Խաչատուրը նաև Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի անդամ է և “Երիտասարդության ձայնը” ամենամյա հռետորական մրցույթի հիմնադիր-նախագահ։ Խաչատուրը հատուկ սեմինար անցկացրեց Էօրնեկեան դպրոցի բանավեճի ակումբի անդամների, ինչպես նաև այլ ցանկացողների հետ՝ նվիրված հռետորական խոսքին, բանավեճի հմտություններին և դրանց ընթացքում օգտագործվող հատուկ գործիքներին։​

DSCN0872DSCN0874DSCN0875DSCN0876DSCN0878DSCN0879DSCN0882DSCN0883DSCN0888DSCN0896DSCN0902DSCN0904


27-02-2017