ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Առարկայական մասնախմբեր

/ 07-11-2014

 

Սույն կանոնադրությունը կազմված է ՀՀ պետական հանրակրթական հաստատության առարկայական մեթոդական միավորման /մասնագիտական խմբի/ օրինակելի կանոնադրության հիման վրա:

Մասնախումբը ստեղծվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուս. հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով:

Մասնախումբը

ա. քննարկում է նոր ծրագրերը, դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները, ուսուցիչներին տալիս երաշխավորություններ,

բ. ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում պրակտիկ աշխատանքում,

գ. նպաստում է ուսուցիչների որակավորման,

դ. կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական մեթոդական խորհրդատվություններ,

ե. ուսուցիչների հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումների, կազմակերպում է սեմինարներ, ընթերցումներ,

զ. սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն,

է. առաջարկություն է ներկայացնում հաստատության տնօրենին՝ ուսպլանի դպրոցական պարտադիր, նախամասնագիտական և նախասիրական բաղկացուցիչների ժամերի տնօրինման մասին,

զ. կազմակերպում է համադպրոցական մրցույթներ:
Մասնախմբի աշխատանքի կազմակերպումը

Մասնախմբերը ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում: Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մասնախմբերի հարակից առարկաների ուսուցիչներից: Դասվարների համար ստեղծվում է տարրական կրթության մասնախումբ: Տարբեր հաստատությունների նախաձեռնությամբ կարող են ստեղծվել փնջային /միջդպրոցական/ մասնախմբեր՝ ընդգրկելով մի քանի դպրոցների առաջատար ուսուցիչների:

Հաստատության տնօրենը որակավորում ունեցող առաջատար ուսուցիչներից դպրոցի տեսուչի համաձայնությամբ նշանակում է մասնախմբերի ղեկավարներ:

Մասնախմբի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Մասնախմբի նիստերն արձանագրում է քարտուղարը:

 

 Էօրնեկեան հանրակրթական դպրոցում գործում են հետևյալ առարկայական մասնախմբերը՝

 

Լեզվագիտական
Պատմաաշխարհագրական
Բնագիտամաթեմատիկական
Տարրական կրթության
Ֆիզիկական և հոգևոր զարգացման առարկաների