ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Աշնանային սերենադ

IMG_20151023_124610Հոկտեմբերի 23-ին Էօրնեկեան դպրոցում IVա և IVբ դասարանները ներկայացրին «Աշնանային սերենադ» միջոցառումը:

Աշունը ներկա էր իր բոլոր գույներով և հնարներով: Մրգահանդես-ցուցահանդեսին աշակերտները հանդես եկան իբրև մրգեր և երգով գովեցին թե’ հայկական և թե’ օտար մրգերին:

Գովքը վերածվեց մրցույթի և արդյունքում հաղթող ճանաչվեց հայկական խաղողը:

Բեմական մասը ավանդություն էր «Վազ խաղողենու» մասին, որը սիրով բեմականացրին աշակերտները:

Հանդիսավոր մասի ավարտին Մատռվակը հայկական գինի հյուրասիրեց հյուրերին:

Դասասենյակում աշնանային «գունեղ» տրամադրություն էր, որն ավարտվեց տնօրենի խոսքով:

IMG_20151023_124708IMG_20151023_124619IMG_20151023_124616IMG_20151023_124501IMG_20151023_124320IMG_20151023_124308IMG_20151023_124030IMG_20151023_124048IMG_20151023_124103IMG_20151023_124252


30-10-2015