ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Աշակերտական խորհուրդ

/ 07-10-2015

 

   Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:

  Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), դասարանական ժողովի, գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատության  աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

 Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:

 Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:

 Աշակերտական խորհուրդը ընտրվում է դպրոցում ձևավորված 3 կուսակցությունների անդամներից: Կուսակցությունները ներկայացնում են իրենց ծրագրերն ու առաջարկները, իսկ աշակերտները հավանություն տալով այս կամ այն կուսակցությանը՝ կատարում են իրենց ընտրությունը:

Աշակերտական խորհուրդը իր ակտիվ մասնակցությունը ունի դպրոցի կազմակերպչական և կրթական գործերում:

Աշակերտական խորհուրդ 2016