Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Հայրապետի օրհնությամբ ս/թ հունիսի 24-30-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի և Երևանի Գևորգ Էմինի անվ. N 182 Ավագ դպրոցի շուրջ 130 աշակերտներ իրենց մեկշաբաթյա հանգիստն անցկացրին Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում:
Ջոկատավարների ջանքերով ճամբարում կազմակերպվեցին մի շարք ինտելեկտուալ խաղեր,հոգեբանական դասընթացներ,արշավներ,ուսուցողական կինոդիտումներ,հայկական պարերի դասվանդում։ Աշակերտների հիշողության մեջ հատկապես տպավորվել է հոգևորականների հետ ունեցած զրույցները:Այս ամենի շնորհիվ աշակերտները էլ ավելի մտերմացան և հնարավորություն ունեցան ճանաչել իրենց ուսուցիչներին, տնօրենությանը և դպրոցի տեսուչին՝ դպրոցի դռներից դուրս։

010210953195_519674148180557_4863941694212186438_n11666088_519674104847228_3147325774834534872_n11693842_519674164847222_2278690967658987724_n0405060708091011121314151617181920